«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորներն իրենց պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար հանուն ուժեղ Հայաստանի: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Զարգացում, ո´չ թե հանձնում»,-նշել է նա:



