Բայդենն ունի ընտրողների 73.7 մլն ձայն, իսկ Թրամփը՝ 69.5 մլն, նման պայմաններում Թրամփի հաղթանակն ուղղակի հերոսություն կլիներ. Սուրեն Սարգսյան
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Նա գրել է․
"Որպեսզի մոտավոր պատկերացում կազմեք ընտրությունների լարվածության մասին
Օրինակ 5մլն ընտրող ունեցող Ջեորջիայում ձայների տարբերությունը կազմում է 2000 ձայն: 6.5 մլն ընտրող ունեցող Փենսիլվանիայում 9000 ձայն: Նևադայում ձայների տարբերությունը 12.000 ի օգուտ Բայդենի և այլն: Պարզ է, որ նման պարագայում վերճերն ու վերահաշվարկներն անխուսափելի են մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ամսի 4-ին մի շարք նահանգներում Թրամփը վստահ առաջատար էր, իսկ արդեն ամսի 6-ին Բայդենն է առաջատար: Բնականաբար սա հիմք է Թրամփի համար վերահաշվարկ պահանջելու մանավանդ, որ 1% տարբերության պարագայում վերահաշվարկը պարտադիր է:
Այս պահին Բայդենն ունի 253 ընտրիչների ձայն (հարկավոր է առնվազն 270), իսկ Թրամփը` 213: Միաժամանակ, Բայդենն ունի ընտրողների 73.7մլն ձայն, իսկ Թրամփը 69.5մլն: Նորից ու նորից եմ կրկնում: Նման պայմաններում Թրամփի հաղթանակն ուղղակի հերոսություն կլիներ"։


