երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. ՀՀ նախագահ

Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։

Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

  • Կիսվել: