ՌԴ ներկայացուցիչները քայլեր են ձեռնարկել Տեղում իրավիճակի ապաէսկալացիայի հարցով. Զախարովա
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ: Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի կողմերի շփման գծում՝ Տեղ գյուղի հատվածում, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Կան զոհեր և վիրավորներ»,–ասել Է Զախարովան։
Նրա խոսքով՝ տվյալ շրջանում գտնվող ՌԴ ԶՈւ և ԱԴԾ Սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անհապաղ կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատուների հետ և իրավիճակի ապաէսկալացիայի միջոցներ ձեռնարկել:
Նա նշել է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի փոխադարձ զսպվածության, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների անվերապահորեն պահպանման անհրաժեշտությունը:
Մինչդեռ նշենք, որ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ իշխող քաղպայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հավաստիացրել էր, որ կողմերի միջև հրադադարի պայմանավորվածությունը ձեռք է բերվել ոչ միջնորդավորված՝ երկու երկրների ուժային գերատեսչությունների միջև պայմանավորվածության արդյունքում։


