շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Բադասյանն ընդունել է Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Բադասյանն ընդունել է Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը վերաբերել է Մարդու իրավունքների պաշտպանության, Դատաիրավական բարեփոխումների ու Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններին, դրանցով նախատեսվող միջոցառումների ծրագրերին:

 

Քննարկված հարցերի կենտրոնում փախստականների և  ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությունն ու գործող իրավական ակտերում այդ նպատակով բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումն է եղել:

Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունը առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության

  • Կիսվել: