«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի անդամները բողոքի ակցիա են իրականացնում Գյումրիում․ քայլերթով հասել են 102 ռուսական ռազմաբազա
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի անդամները բողոքի ակցիա են իրականացնում Գյումրի քաղաքում։
Նրանք քայլերթով հասան 102 ռուսական ռազմաբազային, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված։ Ակցիայի մասնակիցները ցանկանում էին շրջափակել ռազմաբազան, սակայն ոստիկանների և մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց։
Ակցիայի կազմակերպիչների խոսքով Ռուսաստանը պետք է Արցախում լիարժեք կատարի իր պարտավորությունները։


