շաբաթ, օգոստոս 8
8 / 8 / 2026
Այն (չ)մարդիկ, ովքեր հայտարարում են՝ Արցախը Ադրբեջան է, վաղը հայտարարելու են, որ Երևանը Հայաստան չէ․ Աբրահամյան

Այն (չ)մարդիկ, ովքեր հայտարարում են՝ Արցախը Ադրբեջան է, վաղը հայտարարելու են, որ Երևանը Հայաստան չէ․ Աբրահամյան

Բոլոր այն (չ)մարդիկ, ովքեր հայտարարում են, թե Արցախն Ադրբեջան է, դրանք նույն այս իշխանության հանձնարարությամբ վաղը հայտարարելու են, որ Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը... Երևանը Հայաստան չեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ընդ որում` կապ չունի, թե հայտարարողը քաղաքական գործիչ է ներկայանում, մասնավոր ընկերության աշխատակից, թե շարքային տաքսիստ:

Հայրենիք ծախողները հավասարապես նույն արժեհամակարգի մեջ են ինչ  սեփական երեխաներին վաճառքի հանողներն ու պղծողները»:

  • Կիսվել: