Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն
Հոկտեմբերի 4-ին Աշգաբատում կայացել է ՀՀ անկախության 31-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն։
.jpg)
Միջոցառման սկզբում ելույթով հանդես են եկել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանը և Թուրքմենստանի էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրադ Պուրչեկովը։

Հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են Թուրքմենստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։



