ՀՀ դեսպանն ու Վրաստանի սպորտի նախարարը քննարկել են մի շարք նախագծեր
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի սպորտի նախարար Շալվա Գոգոլաձեն։
Հանդիպմանը քննարկվեց երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացմանն ու համատեղ նախագծերի իրականացմանն առնչվող հնարավորությունների լայն շրջանակ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։



