Նեթանյահուն Թուրքիայի հարցով խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների, այդ թվում՝ հետախուզական ծառայությունների պետերի հետ, փոխանցել է Ynet-ը։
Հանդիպումը նվիրված էր առաջին հերթին Սիրիայում և Թուրքիայի հետ հարաբերություններում իրադարձությունների հետագա զարգացման քննարկմանը։



