Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսն են:
«Հանդիպում Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ»,- գրված է լուսանկարին կից գրառման մեջ: