ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Արմեն Գրիգորյանը և Իգոր Խովաևը քննարկել են խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները

Արմեն Գրիգորյանը և Իգոր Խովաևը քննարկել են խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները

Հունվարի 18-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը:

Զրուցակիցները նաև անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:

  • Կիսվել: