չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Արմեն Աշոտյանը հերքում է Պուտինին

Արմեն Աշոտյանը հերքում է Պուտինին

Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը հերքում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս հնչեցրած այն հայտարարությունը, ըստ որի Մոսկվան ժամանակին առաջարկել է Երևանին հանձնել հայկական վերահսկողության տակ գտնվող հինգ շրջանները Ադրբեջանին` պահպանելով կապը Արցախի և Մայր Հայաստանի միջև երկու խոշոր շրջանների միջոցով` Քելբաջարի և Լաչինի, սակայն Հայաստանի իշխանությունները մերժել են այդ առաջարկը:

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Պուտինի կողմից հնչեցրած բանձևը երբեք չի քննարկվել Հայաստանի կողմից, երբեք չի առաջարկվել Հայաստանին պաշտոնապես, երբեք չի եղել Միսնկի խմբի համանախագահների հետ քննարկման առարկա»,- հավաստել է Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

  • Կիսվել: