շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Արի մռութ ջան, ինչի՞ դեմը կտրեցիք․ Փաշինյանը՝ Եղեգնաձորում բեմ բարձրացող երեխային

Արի մռութ ջան, ինչի՞ դեմը կտրեցիք․ Փաշինյանը՝ Եղեգնաձորում բեմ բարձրացող երեխային

Արի մռութ ջան, արի, նամակդ վերցրու, արի: Եղեգնաձորում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ բեմ բարձրացավ մի փոքրիկ երեխա, ով նամակ փոխանցեց վարաչպետին:

Երբ երեխան փորձում էր մոտենալ Փաշինյանին, ինչ-որ մեկը փորձեց թույլ չտալ դա: Գործին միջամտեց վարչապետ:

«Արի մռութ ջան, արի, նամակդ վերցրու, արի: Թողեք թող գա, ինչի՞ դեմը կտրեցիք»,-ասաց նա:

Երեխան դրանից հետո նախընտրեց մնալ բեմում: Ավելի ուշ փոքրիկին միացան նաև այլ երեխաներ:

  • Կիսվել: