ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Արգելված հրապարակումների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականցնողների կողմից, իսկ 183-ը՝ այլ անձանց

Արգելված հրապարակումների համար պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը՝ լրատվական գործունեություն իրականցնողների կողմից, իսկ 183-ը՝ այլ անձանց

Ոստիկանությունն ամբողջ ծավալով ներգարվված է թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված իրավական ռեժիմի ապահովման և թե համավարակի կանխարգելման միջոցառումներին: Այս մասին 2021 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հարցին՝ արդյոք ոստիկանությունն իր ողջ ուժերով ներգրավված է այս աշխատանքներում, հայտնում է tert.am-ը։

 

«Ամբողջ ուժերն այսօրվա դրությամբ ուղղված են այս երկու ուղղությունների ապահովմանը, սակայն միանշանակ է, որ մեր հիմնական գործառույթները մենք ևս կատարում ենք, կատարում ենք ամբողջ ծավալով՝ հանցավորության դեմ պայքար, կանխարգելում, ինչպես նաև այլ գործառույթներ»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ ռազմական դրության ժամանակ շարունակվում են հրապարակումները՝ հաշվի չառնելով ռազմական դրության պայմաններում իրականացվող միջոցառումները և պատերազմական իրավիճակը:

 

Քոչարյանը նշեց, որ խնդիրը չի լուծվի միայն հրապարակումները ջնջելով: «Մարդիկ պետք է հասկանան, որ մեկ րոպե էլ դնում են նման նյութեր, այդ նյութերը տարածում են գտնում: Ղազինյանի գրառման վեջին պարբերությունը, թե մենք կորցրել ենք հսկայական տրածքներ. էդ ի՞նչ հսկայական տարածքներ են, ժամանակին նման գրառում անողին վարչապետ Վազգեն Սարգսյանը վերցնում էր, ասում էր՝ գնա Օմարի բարձրունքը, տես՝ մենք այնտեղ ենք: Ով խոսում է դրա մասին, պետք է տանել այնտեղ, որ այդ գրառումներն այնտեղից անեն: Այս հարցերով Ոստիկնությունն էլ, ԱԱԾ-ն պետք է կոշտ հանդես գան»,- ընդգծեց նա:

Պատգամավոր Արմեն Խաչատրյանն էլ նշեց, որ եթե լծակներ չկան իրենցով զբաղվելու, անհրաժեշտ է նախագիծ մշակել, որ հնարավորություն լինի պայքարել նման երևույթների դեմ:

Պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ հետքրքրվեց՝ կա՞ն մարդիկ, լրատվամիջոցներ, որ պատասխանատվության են ենթարկվել:

Ֆիդանյանը նշեց, որ անձնական տվյալներ չի կարող հաղորդել, բայց թվային տվյալներ հայտնեց: «Մինչ օրս պատասխանատվության է ենթարկվել 331 սուբյեկտ, որոնցից 148-ը լրատվական գործունեություն իրականցնողների կողմից, իսկ 183-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից հրապարակումների հետ կապված»,- ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանն էլ հետաքրքրվեց՝ տույժից հետո հետևե՞լ են, արդյոք այդ լրատվականները, կառույցները էլի նման հրապարակումներով հանդես գալի՞ս են: «Ես կարծում եմ, որ այո, եթե չէ, ես կարող եմ օրինակներ բերել: Կ՞ան ֆինանսավորման աղբյուրներ, որ այդ մարդիկ շարունակում են էլի նման բաներ հրապարակել»,- հետաքրքվեց նա:

Փոխոստկանապետն էլ արձագանքեց. «Ֆինանսավորման աղբյուրներ չեմ կարող նշել, բայց կարող եմ նշել ընթացակարգը. առաջին որոշումից հետո, եթե չի վերացնում, ապա գալիս է երկրոդրը՝ անմիջապես նույն որոշման համար, իսկ եթե նոր հրապարակում է, ապա դրանք դիտում ենք որպես առանձին զանցանքներ»:

  • Կիսվել: