հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Արցախն ու Հայաստանը սիրողը չի ստիպի կառավարությանն անել այնպիսի հայտարարություն, որը կվտանգի երկրի ու նաև Արցախի անվտանգությունը․ Անդրեասյան

Արցախն ու Հայաստանը սիրողը չի ստիպի կառավարությանն անել այնպիսի հայտարարություն, որը կվտանգի երկրի ու նաև Արցախի անվտանգությունը․ Անդրեասյան

Զանգվածային անկարգություն կազմակերպել և ասել, որ թույլ չեն տալիս, դա չի նշանակում այցելել որևէ հիմնարկ և թույլտվություն չստանալ, ես չեմ հիշում որևէ պատգամավոր, որ ցանկություն է ունեցել հանդիպել մեզ հետ, գալ մեր գրասենյակ, ընդունելություն ստանալ, և մենք մերժել ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում խոսելով ընդդիմության  նախարարությունների շենքեր մուտք գործելու մասին՝ ասաց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Եթե խոսքը ընդդիմադիրների ակցիայի մասին է, որն արվում է վախեցնելով, շանտաժով, դուռը ջարդելով, դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք կպաշտպանեն մեր պետական կառույցները»,- ասաց Անդրեասյանը։

Ըստ նախարարի՝ երբ ակցիայի մասնակիցները եղել են Արդարադատության նախարարությունում, ինքը սահմանադրական հանձնաժողովի նիստի է մասնակցել այդ պահին.

«Տեսա, որ մեզ՝ նախարարներիս հարցնում են, դուք մեր ու ժողովրդի հետ եք, ուզում եմ ասել, ես ժողովրդի հետ եմ, բայց ես չեմ գտնում, որ դուք եք ժողովրդի հետ, որովհետև ժողովուրդը կոնկրետ արտահայտել է իր կամքը 2021թ. ընտրություններին: Այն, որ դուք ունեք մի քանի հարյուր կամ հազար աջակից, դա դեռ չի նշանակում, որ դուք ժողովուրդն եք և մենք էլ, երբ քաղաքականապես ձեզ հետ չենք, ուրեմն ձեր դեմ ենք կամ ժողովրդի դեմ ենք»:

Անդրադառնալով ընդդիմության Արցախի մասին հայտարարություններին՝ Անդրեասյանն ասաց, որ այս զգայուն հարցը պարզունականացվում է։ Անդրեասյանի խոսքով՝ Արցախն ու Հայաստանը սիրողը չի ստիպի կառավարությանն անել այնպիսի հայտարարություն, որը կվտանգի երկրի ու նաև Արցախի անվտանգությունը:

  • Կիսվել: