ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Արարատ Միրզոյանը սիրտը բացել է եվրոպացիների առջև. «Փաստ»

Արարատ Միրզոյանը սիրտը բացել է եվրոպացիների առջև. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նախ՝ Բրյուսել, ապա Բեռլին այցելած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ի հանդիպումների հետ կապված հետաքրքիր դրվագներ են փոխանցում արտգործնախարարությունից։ Մեր աղբյուրը նշում է, որ մասնավորաբար Բրյուսելում Միրզոյանը որոշել է «սիրտը բացել» ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ընթացքում։

Նա փորձել է անկեղծանալ հայաստանյան իշխանությունների աշխարհաքաղաքական նախընտրությունների, Արցախյան հիմնահարցի վերաբերյալ իշխանական պլանների շուրջ։ Ընդ որում, նա այդ ամենը փորձել է մատուցել եվրոպացիներին հաճելի աշխարհաքաղաքական կողմնորոշման «սուոսով»՝ քանիցս իր խոսքում շեշտելով ՌԴ-ի «կրավորական կեցվածքն ու ոչ դաշնակցային գործելաոճը»։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սակայն, եվրոպացի պաշտոնյաները ակնարկներով ցույց են տվել, որ, ըստ էության, հետաքրքրված չեն շատ մանրամասներով, և որ նման հանդիպումների ժամանակ այդպիսի մենախոսությունները տեղին չեն»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: