Արարատ Միրզոյանի կինը նոր ավտոմեքենան ձեռք է բերել վարկով
Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, թե 8 ամսվա պատգամավորներն արդեն ձեռք են բերել թանկարժեք գույքեր։
Միրզոյանն իր փաստերով հակադարձեց. «Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով։ Հեղափոխությունից հետո ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք, և այդ գումարը կանխավճար տալով` ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան՝ էլի հիփոթեքային վարկով։ Մյուսների մասին չգիտեմ: Եթե կա՝ հրապարակեք, թե ո՞ր ուժի ներկայացուցչին է վերաբերում»։