հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր

Օգոստոսի 27-ին Դիլիջանում շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման հնարավոր հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը։

  • Կիսվել: