ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Առաջիկա 3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցության հարցով. հայտարարություն

Առաջիկա 3-4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցության հարցով. հայտարարություն

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությաունը, Քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում հանրաքվե կազմակերպել՝ ԵՄ-ին անդամակցության հարցով։

«Ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից և ներհայաստանյան անհրաժեշտությունից` ժողովրդավարական ուժերի հարթակը` ի դեմս Հայաստանի Եվրոպական կուսակցության, Հանրապետություն կուսակցության, Հանուն Հանրապետության կուսակցության, Քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցության, առաջարկում է առաջիկա 3 – 4 ամսվա ընթացքում կազմակերպել հանրաքվե Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով:

Հայաստանի Եվրոպական կուսակցություն Տիգրան Խզմալյան

Հանրապետություն կուսակցություն Արամ Զ․ Սարգսյան

Հանուն Հանրապետության կուսակցության Արման Բաբաջանյան

Քրիստոնեա- ժողովրդավարական կուսակցություն Լևոն Շիրինյան»:

  • Կիսվել: