երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Աննա Վարդապետյանը նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից և նույն դռնով էլ հեռանում․ «Հրապարակ»

Աննա Վարդապետյանը նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից և նույն դռնով էլ հեռանում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որ վերջին օրերին առավոտից երեկո ԱԺ-ում է՝ ընդդիմադիրներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացնում, աննախանձելի վիճակում է հայտնվել:

Քաղաքական խայտառակ պատվերները կատարելու պատճառով ուղղակի երեսը չի բռնում «մարդամեջ» դուրս գալ` խուսափում է շփվել լրագրողների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Նա նիստերին գալիս է ԱԺ նախագահի համար հատկացված դռնից եւ նույն դռնով էլ հեռանում՝ չշփվելով անգամ պատգամավորների հետ։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն էլ բարվոք վիճակում չեն` երեկվա քննարկմանը հաշված իշխանականներ էին մասնակցում:

Նրանց մեծ մասը հասկանում է, թե ինչ փորձանքի մեջ է հայտնվել, բայց գիտեն, որ երկրում գլխավոր դատախազն ու գլխավոր բռնողը ոչ թե այս շփոթված աղջիկն է, այլ՝ Նիկոլ Փաշինյանը, որն արդեն իր համար նահանջի տեղ չի թողել։

  • Կիսվել: