հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Անկարայում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է հայ–թուրքական սահմանի բացման հարցին

Անկարայում ԱՄՆ դեսպանն անդրադարձել է հայ–թուրքական սահմանի բացման հարցին

Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայում հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքն Արաբական էմիրություններում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում խոսել է տարածաշրջանի զարգացումներից եւ Թուրքիա–ԱՄՆ հարաբերություններից, տեղեկացնում է Անադոլու-ն:

Նշվում է, որ Բարաքն ասել է, որ Թուրքիա–ԱՄՆ հարաբերությունների ճգնաժամը կարող է 4-6 ամսվա ընթացքում կարգավորվել։ Նա շեշտել է, թե Թրամփի եւ Էրդողանի միջեւ արտասովոր բարեկամություն կա։

Դեսպանի խոսքով՝ թեեւ Թուրքիան ՆԱՏՕ–ում ամենամեծ դաշնակիցն է, սակայն Եվրոպայի կողմից համապատասխան հարգանքի չի արժանանում, եւ Եվրոպան չի ցանկանում Եվրամիություն ներառել Թուրքիային։

Թոմ Բարաքը նաև հավելել է, որե ապագայում Թուրքիա Սիրիա եւ Թուրքա–Ադրբեջան էներգետիկ միջանցքները շատ կարեւոր են լինելու։

Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը եւ հույս հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը կբացվի։

 

  • Կիսվել: