երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Անհրաժեշտ է գործել, նորից պահն է հայերի համատեղ պայքարի. Զարուհի Փոստանջյան

Անհրաժեշտ է գործել, նորից պահն է հայերի համատեղ պայքարի. Զարուհի Փոստանջյան

2025 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Երևանի քաղաքապետարանի ապօրինությունների մասին Երևանի ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության անդամների  բարձրաձայնումն  առաջացրել է աննախադեպ բռնության ալիք: Այս մասին գրել է Երևանի ավագանու անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը․

«Իշխանության ներկայացուցիչների և նրանց սպասարկողների կողմից կատարվել են հրապարակային ֆիզիկական հաշվեհարդարներ պետական և վարչական շենքերում, ավագանու անդամի տան ներխուժում և գույքի ոչնչացում, ինչպես նաև ավագանու անդամի բակում նրա ավտոմեքենայի հրկիզում։ Այսինքն՝ շուրջ մեկ ամսվա ընթացքում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների կողմից իրենց լիազորությունների և պարտականությունների առընչությամբ տեղի են ունեցել երեք ահաբեկչական ակտեր: Այս գործողությունները կատարվել են հանցագործների կողմից քաղաքական ընդդիմադիրներին լռեցնելու և հանրային ընդվզման ալիքը կասեցնելու համար:

Իշխանական ահաբեկիչներն ու նրանց սպասարկողները կատարել են պայթեցում, հրկիզում, հանրավտանգ արարքներ, բնակարանի ներխուժում՝ գույքի ոչնչացմամբ, ինչպես նաև բռնություն՝ առողջությանը վնաս պատճառելով։ Նրանք փաստացիորեն ընդունում են, որ ահաբեկչական ակտերը կատարվել են իրենց հեղինակությամբ։
Օրեր առաջ Տիգրան Ավինյանը հրապարակավ ևս մեկ անգամ հաստատեց, որ իր կողմից խրախուսվում են «Մայր Հայաստան» դաշինքի անդամների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ բռնարարքները: Նա իր հրապարակային խոսքով հաստատեց հետևյալը` «ով մտածում է, որ ինքն անձին վիրավորելով պատասխան չի ստանալու, չարաչար սխալվում է»:

Տիգրան Ավինյանի վերոնշյալ պատասխանը երևանցիները զգում են ամեն օր, ցավ ու տառապանք են ապրում: Սույն անձի հակահայ և հայատյաց քարոզչությունը նման է թուրքական ձեռագրի՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, որ հատուկ նշված են այն ընդդիմադիր գործիչները, որոնց նկատմամբ պետք է իրականացվի հաշվեհարդար։ Երևանում կազմակերպված ջարդերն ունեն կանոնավոր բնույթ և կանոնանվոր կերպով մնում են անպատիժ: Տիգրան Ավինյանի հոր հայատյաց հայտարարությունը մնաց անպատիժ, նրա ապօրինի հրանահանգները Երևանի ավագանու նիստերի ժամանակ մնացին անպատիժ:

Երևանն ապրում է սարսափելի ժամանակներ, մի կողմից քանդում են Երևանը, մյուս կողմից ամենժամյա ռեժիմով ահաբեկում են երևանցիներին:

Երևանում տեղի ունեցածը հնարավոր չէ թաքցնել:

Մենք մեր զենքերը թուրքի առջև վայր չենք դրել: Մենք չենք դադարեցրել պայքարը թուրքերի դեմ և մեր զենքերը երբեք էլ վայր չենք դնի նրանց առջև։ Մենք այս վարքագիծն ակնկլալում ենք նաև լայն հանրությունից և քաղաքական խմբերից։

Անհրաժեշտ է գործել դաշնակցային մոտեցմամբ: Նորից պահն է, հայերի համատեղ պայքարի:

Ազատագրական բանակի հայերին կոչ եմ հղում՝ «Վե՛րջ թուրքական զավթմանը»:
Այժմ, պաշտպանելով Երևանը և հայկական հողերը թուրք զավթիչներից, պետք է հանդես գանք միասնաբար»:

  • Կիսվել: