Անհնազանդության ակցիաների 38 մասնակից բերման է ենթարկվել
Անհնազանդության ակցիաների 38 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության Երևանի տարբեր բաժիններ Այս մասին հայտնեցին հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ Ակցիա իրականացնող քաղաքացիներն արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։ Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։


