ուրբաթ, հոկտեմբեր 30
30 / 10 / 2026
Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին

Դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումին

Դատախազությունն ընթացք է տվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հասցեագրված դիմումին: Այդ մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ նախօրեին Արամ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։

 

Նա նշել էր, որ դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018–ին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։

  • Կիսվել: