Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար. Փաշինյանը՝ Թրամփին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահ ընտրվելու կապակցությամբ:
«Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պրն. նորընտիր նախագահ, անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատելուն՝ հայ-ամերիկյան երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-X-ում գրել է նա: