ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
 Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից

 Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից

Արփինե Հովհաննիսյանը քաղաքական իրողություններին տվել է սխալ գնահատականներ, նաև իմ անձի վերաբերյալ, որի պատասխանը ես տվել եմ այդպիսի ձևակերպմամբ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զորւյցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսպես մեկնաբանեց Արփինե Հովհաննիսյանի մասին իր թույլ տված արտահայտությունը:

«Ես հարցին պատասխանել եմ՝ արձագանքելով դրան նախորդած հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանի կողմից իմ անունը հոլովելուն, ես էլ հակադարձել եմ: Պայմանականորեն իմ անունը հոլովելու փոխարեն կարող էր այլ անուն հոլովել, ենթադրենք մայրիկի կամ ընտանիքի այլ անդամի, կամ իրենը` եթե վերաբերում է նախկինում հայտարարագրված ունեցվածքին»,–նշեց Անրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը նշեց՝  Արփինե Հովհաննիսյանից ներողություն չի պատրաստվում խնդրել. «Ներողություն չեմ պատրաստվում խնդրել, սպասում եմ Արփինե Հովհաննիսյանը իր հարցազրույցում արած հայտարարությունը որևէ կերպ մեկնաբանի, իսկ եթե Արփինե Հովհաննիսյանի ընտանիքի անդամները որևէ կերպ նեղացել  են, եթե նեղացրել եմ նրա հայրիկին, ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ և քննարկեմ»։

Հիշեցնենք, որ երեկ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ Պաշտպանության և մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ներկայիս իշխանությունն իրավական առումով տապալել է «Մարտի 1»-ի գործը, ասել էր. «Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով: Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

 

 

  • Կիսվել: