ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից. Սասուն Միքայելյան 

Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից. Սասուն Միքայելյան 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը գործընկերոջ անունից ներողություն է խնդրել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից:

«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից», - ասել է նա՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի կողմից Արփինե Հովհաննիսյանի հասցեին հնչած արտահայտություններին:

«Դատապարտելի է։ Անդրանիկ Քոչարյանն իմ ընկերն է։ Եթե նման բան է ասել, իր փոխարեն ներողություն եմ խնդրում»։

Քոչարյանը՝ մասնավորապես ասել էր՝ «Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի և անհայտ հայրիկի անունները»։

  • Կիսվել: