Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղսրտել. Սասուն Միքայելյանը չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ով առաջադրվել էր որպես Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը:
Հարցին՝ չի՞ սրտնեղե՞լ, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանել է՝ ոչ, իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի:
Լրագրողը հետաքրքրվել է՝ քանի ձայն է ստացել նա, որին ի պատասխան ԵԿՄ նախագահն ասել է՝ ուշադիր չի եղել, բայց եղել են քվեարկողներ:



