երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ դատական կարգով. Էդգար Ղազարյան

Անահիտ Մանասյանին ՄԻՊ ընտրելու որոշումը վիճարկելու եմ դատական կարգով. Էդգար Ղազարյան

Անահիտ Մանասյանին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ազգային ժողովի անունից կայացրած հակասահմանադրական և անօրինական որոշումն առաջիկայում իմ կողմից վիճարկելու է դատական կարգով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը:

«Խուլիգանների և դավաճանների, նրանց ապօրինությունների դեմ պայքարը շարունակվելու է բոլոր հնարավոր միջոցներով և հասնելու է իր տրամաբանական հանգրվանին»,-հվելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 12-ին ԱԺ-ն 69 կողմ 0 դեմ ձայներով ՄԻՊ պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին: Ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայաստան» եւ Պատիվ ունեմ», պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

  • Կիսվել: