շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մոսկվան կվերլուծի ԱՄՆ հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ. Զախարովա

Մոսկվան կվերլուծի ԱՄՆ հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ. Զախարովա

ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը  արժանի է դրական գնահատականի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

՛՛Մենք հույս ունենք, որ սա կնպաստի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը՛՛,-ասել է նա:
 

Ըստ Զախարովայի՝ Մոսկվան կվերլուծի ԱՄՆ հայտարարությունները տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Նա հավելել է, որ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրերը, որոնցից ոչ մի կողմ չի դուրս եկել, մնում են արդիական։ Զախարովան նշել է, որ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը պետք է նպաստի խաղաղության օրակարգի ամրապնդմանը։

՛՛Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է ստեղծի լրացուցիչ դժվարություններ և բաժանարար գծեր՛՛,-ասել է Զախարովան:

  • Կիսվել: