երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Էրիկա Օլսոն

ԱՄՆ-ն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին. Էրիկա Օլսոն

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
 
Հյուրի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները: Էրիկա Օլսոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն աջակցում է կարգավորման գործընթացին:
 
Կողմերն ընդգծել են այս ամռանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար ցամաքային սահմանի բացման վերաբերյալ պայմանավորվածության շուտափույթ իրագործման կարեւորությունը:
 
ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
 
 
 

  • Կիսվել: