երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԱՄՆ ֆինանսների փոխքարտուղարը Մհերի Գրիգորյանի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու մասին հարցեր

ԱՄՆ ֆինանսների փոխքարտուղարը Մհերի Գրիգորյանի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու մասին հարցեր

ԱՄՆ ֆինանսների փոխքարտուղար Ուոլլի Ադեյեմոն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձել է հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու նպատակով Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող գլոբալ միջոցառումներին։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«ԱՄՆ ֆինանսների փոխքարտուղար Ուոլլի Ադեյեմոն ապրիլի 11-ին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Քարտուղարի տեղակալ Ադեյեմոնն ուշադրություն է դարձրել Հայաստանի տնտեսական վերջին զարգացումներին։ Նա նաև հատուկ անդրադարձել է հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու նպատակով Վաշինգտոնի կողմից ձեռնարկվող գլոբալ միջոցառումներին։ Նա վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը ԱՄՆ-Հայաստան շարունակական համագործակցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

  • Կիսվել: