հինգշաբթի, օգոստոս 13
13 / 8 / 2026
Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ Կոնգրեսում Քարոզչական գագաթնաժողով կանցկացնի

Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ Կոնգրեսում Քարոզչական գագաթնաժողով կանցկացնի

ԱՄՆ Կոնգրեսի նոր ընտրվելու, Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման ու մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների հետ կապված՝ մարտի 27-28-ը Կոնգրեսում տեղի կունենա Ամերիկայի հայկական համագումարի Քարոզչական գագաթնաժողովը, հայտնում են Համագումարից։

«Գագաթնաժողովին ընդառաջ Համագումարը կկազմակերպի առցանց պանելային քննարկումներ և ճեպազրույցներ՝ թարմացնելու մասնակիցների տեղեկությունները մտահոգիչ հիմնախնդիրների մասին, որոնցով կկարողանան կիսվել Կոնգրեսականների հետ:

Համագումարի Քարոզչական գագաթնաժողովը նպատակ ունի ամրապնդել ԱՄՆ-ում հայկական հարցերի վերաբերյալ իրազեկումն ու աջակցությունը և կապեր հաստատել ամերիկահայերի ու Կոնգրեսականների և նրանց աշխատակազմերի միջև:

2023թ.-ի Քարոզչական գագաթնաժողովին գրանցվելը, ինչպես նաև մասնակցությունը Կոնգրեսականների հետ Կապիտոլիումի բարձունքում հանդիպումներին անվճար է»,-նշված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: