երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան․ Փաշինյանը՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին

Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան․ Փաշինյանը՝ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ օրերս ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի զինծառայողը ծառայակցի հետ փախել է զորամասից՝ համածառայակիցների կողմից ճնշումների և նվաստացումների ենթարկվելու պատճառով.

 «Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան, որովհետև գիտեք, որ, ըստ մեր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների, եթե նման իրավիճակում հայտնված մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի կերպով չենք կարող նրան վերադարձնել»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իրենց ունեցած տվյալներով երկրորդ զինվորը, որ մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած հայտարարել է, թե փոշմանել է և ուզում է վերադառնալ։

«Կատարված քննչական գործողությունների արդյունքում ակնհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը իր ծառայակցի հետ ուղղակի փախուստի է դիմել իրենց դիրքերից՝ մյուս համածառայակիցների կողմից ճնշումների ու նվաստացումների ենթարկվելու պատճառով։ Ամենևին փաստ չէ, որ նա ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ Միջազգայնորեն ստանձնած մեր պարտավորություններով, եթե անձը չի ցանանում վերադառնալ, մենք բռնի ձևերով չենք կարղ նրան վերադարձնել։ Ըստ մեր ունեցած տվյալների՝ երկորրդ զինվորը, որը մինչև հիմա փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած, սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաև այն հարցին՝ ինչպես են ադրբեջանցի զինվորները անարգել հատել սահմանը ու հայտնվել հայկական կողմում։

«Ես ուզում եմ ձեզ հիշեցնել մարտին տեղի ունեցած մի դեպք, երբ ՀՀ ԶՈՒ զինծառայողը մոլորվել էր ու մեկ ամբողջ օր նրա գտնվելու վայրը անհայտ էր, ապա 24 ժամ անց վերադարձավ։ Երբ դիտարկում ենք նրա մոլորվելու վայրը, պարզվել է, որ նա շատ երկար կիլոմետրեր է կտրել  ու ադրբեջանական շուրջ 20 դիրքերի արանքով եկել վերադարձել է Հայաստան։ Ըստ ամենայնի, նա հետախուզական առանձնահատուկ հմտություննե է ունեցել։ Նկատի ունեմ՝ տեղանքի առանձնահատկություններից ու կտրտվածություններից ելնելով՝ կարող է այդպիսի դեպք լինել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: