Ամեն վայրկյան կարող է պրոցեսների էսկլացիա գնալ․ ՔՊ պատգամավորը՝ մարտական գործողությունների վերսկսման ռիսկի մասին
Ստիպված ենք բանակային ստորաբաժանումները տանել այն վայրեր, որտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բանակային ստորաբաժանումներ է տեղակայել։ Այսօր ԱԺ-ում այս մասին հատարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանին՝ անդրադատռնալով լրագրողների այն հարցին, թե ինչու է Տեղում երեկ մարտերին մասնակցել ոչ թե սահմանապահ զորքը, այլ կանոնավոր բանակը։
«Սահմանապահ զորքերն այդ հնարավորությունները, ռեսուրսները չունեն՝ մեծ հարձակումների կամ զորային խնդիրների կատարման համար, երբ ադրբեջանական կողմից մինչև ատամները զինված ուժեր են, բնականաբար, նրանց դիմաց պետք է լինի ոչ թե սահմանապահ զորքը, այլ մեր բանակային ստորաբաժանումները։ Ցավոք, ստիպված ենք բանակային ստորաբաժանումները տանել այն վայրեր, որտեղ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բանակային ստորաբաժանումներ է տեղակայել»,- պարզաբանեց պատգամավորը։
Խոսելով մարտական գործողությունների վերսկսման ռիսկի մասին՝ նա նշեց․ «Որևէ կայունություն և որևէ երաշխիքներ այս պահին չկան, ամեն վայրկյան կարող է պրոցեսների էսկլացիա գնալ, որովհետև մենք դիրքային ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում, նրանք՝ նույնպես, կոշտ խնդիրներ են առաջանում և դրանց հետևանքով կարող է լինել ամեն ինչ»։
Հարցին, թե կարո՞ղ ենք դուրս շպրտել ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանցիներին, նա պատասխանեց․ «Տարածքից կարող եք վռնդել, բայց դա կարող է վերածվել էսկալացիայի և մասշտաբային պատերազմի։ Բոլորիս գաղտնիք չէ, թե մեր ռեսուրսներն ինչքան են և արդյոք կարո՞ղ ենք դիմայակել, թե ոչ պատերազմում։ Լոկալ խնդիրներ լուծելու համար բանակը խնդիր չունի, կարող է 1 ժամվա մեջ այստեղից բոլորին վտարել, բայց պետք է հաշվի առնել հետագան»։


