երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Ալիևը հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր»

Ալիևը հայտարարել է՝ «Ղարաբաղի հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստատեսությանը։ Նա անդրադարձել է ԼՂ հայերի ապրելու իրավունքին և կրկնել Ադրբեջանի պահանջները։ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է.

«Ղարաբաղի հայերը կամ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր։

Այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է»։ 

  • Կիսվել: