երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լոնդոնի քաղաքապետի հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Միացյալ Թագավորության խորհրդարանում կարճատև հանդիպում է ունեցել Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Ալեն Սիմոնյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Բրիտանական խորհրդարանում կարճատև հանդիպում ունեցա Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանի հետ։ Լոնդոնը մեգապոլիս է, և հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև»,- գրել է Սիմոնյանը։

  • Կիսվել: