Ալեն Սիմոնյանն ու այս իշխանությունն են շպիոնը, բայց թուրք-ադրբեջանական տանդեմի. Սեյրան Օհանյան
Ալեն Սիմոնյանն ու այս իշխանությունն էլ թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոն են, երբ հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում, հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից արված հայտարարությանը։
Նշենք, որ Սիմոնյանը այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում․ «Դա իմ կարծիքն է, փաստեր չունեմ, որ ունենամ, կդիմեմ»,- ասել է Սիմոնյանը։
«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի նոր պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ՀՀ-ի և Արցախի անկախությունն է և ինքնիշխանության ամրապդնումը, և եկեք համեմատություն կատարեք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանն ավելի ինքնիշխան եղել»,- նշեց Օհանյանը։