ԱԽ քարտուղարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԽՔ-ի գրասենյակից:
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և մաղթել մասնագիտական նորանոր հաջողություններ:
Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Շվեդիա երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ շեշտելով միջխորհրդարանական զարգացող համագործակցությունը: Պ.Սվենսոնը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: