Աջապահյանը Քննչական կոմիտեում է, որտեղ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած (ուղիղ)
Ժամը 17։55-ի դրությամբ Շիրակի թեմի առաջնորդ ՄԻքայել Սրբազանը ժամանեց Քննչական կոմիտե։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Միքայել Սրբազանին ուղեկցեցին Քննչական կոմիտե։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։