Աջակցելով Հայաստանին՝ աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարական երկրի. Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին իր «X»-ի էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի գնահատականին։
««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2025 թ. մամուլի ազատության համաշխարհային սանդղակում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 34-րդ տեղը՝ շարունակելով առաջընթացը և հաստատվելով որպես ազատության կղզյակ տարածաշրջանում։
Աջակցելով Հայաստանին՝ մենք աջակցում ենք ժողովրդավարական մի երկրի, որ կիսում է մեր արժեքները»,- գրել է դեսպանը։