երկուշաբթի, օգոստոս 24
24 / 8 / 2026
Ադրբեջանում ձերբակալել են գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին

Ադրբեջանում ձերբակալել են գեներալ-մայոր Բեքիր Օրուջևին

Ադրբեջանում նոր սկանդալ կարող է պայթել։ Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ձերբակալվել է ադրբեջանական զինված ուժերի բարձրաստիճան զինվորականներից՝ գեներալ-մայոր Բեքիր Օրուջեւը։ Նա զբաղեցնում էր Ադրբեջանի Պաշտպանության նախարարության բանակի անձնակազմի հետ տարվող գաղափարական աշխատանքի եւ բարոյա-հոգեբանական միջավայրի ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Ձերբակալության պատճառները չեն բարձրաձայնվում, սակայն ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, գեներալը, ով նախկինում ղեկավարել է ռազմական լիցեյ, հանդիսանում է ադրբեջանական միջավայրում մեծ աղմուկ հանած «Տերտերյան գործի» կասկածյալներից մեկը։

 

  • Կիսվել: