Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը Ստամբուլում հանդիպում կունենա Ալեն Սիմոնյանի հետ
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան այսօր կհանդիպի ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։
Report-ի տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում կայանալիք Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։


