Ադրբեջանի ապօրինի գործողությունների թեմայով պետք է կազմակերպել քննարկում․ Մինասյան
ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը պահանջում է Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական զինված ուժերի ապօրինի գործողությունների հարցով քննարկում կազմակերպել:
Նույն խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ավելի ուշ ԱԺ նախագահից հետաքրքրվեց, թե արդյոք իշխանությունը պատրաստվում է արձագանքել առաջարկին և ԱԱԾ տնօրենին հրավիրել ԱԺ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց՝ իր կողմից աշխատելաոճ է որդեգրվել՝ հնարավոր բոլոր դեպքերում որևիցե ձևով չմերժել և բոլոր հնարավորություններն օգտագործել:
Նշենք, որ սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:


