Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են
Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի միջև բանակցություններն ավարտվել են: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հանդիպումը տևեց մոտ 5 ժամ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, հայկական և ադրբեջանական կողմերը բանակցել են 2 անգամ ընդլայնված կազմով, 2 անգամ Փաշինայն-Ալիև դեմ առ դեմ ձևաչափով:
Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։