ԱԱԾ մեկուսարանը պետք է փակվի. Մարուքյան
Այսօր Երևանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք առաջարկում են փակել Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանը:
Մարուքյանը, մասնավորապես, նշեց. «ԱԱԾ մեկուսարանը՝ հանրային խոսույթում հայտնի «ԿԳԲ-ի պադվալը», չի համապատասխանում միջազգային չափանիշներին և պետք է փակվի։ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշներով այդ հաստատությունը վաղուց պետք է դադարեցրած լիներ գործունեությունը։ Այն պետք է փակվեր դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ շարունակվում էր եվրոպական ինտեգրումը, ապա՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո»:


