ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
5 հոգանոց ընտանիքը կստանա 150 հազար դրամ աջակցություն. Նարեկ Կարապետյանը՝ աղքատության հաղթահարման հիմնադրամի մասին

5 հոգանոց ընտանիքը կստանա 150 հազար դրամ աջակցություն. Նարեկ Կարապետյանը՝ աղքատության հաղթահարման հիմնադրամի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց կարևոր սոցիալական ծրագիր, որը կուսակցությունն առաջարկում է քաղաքացիներին։

«Հայաստանում կան տասնյակ հազարավոր ծայրահեղ աղքատ ընտանիքներ։ Մենք տեսնում ենք աղքատություն, որը վայել չէ 21-րդ դարին, Եվրոպային, մեր պես պոտենցիալով երկրին»,-ասաց նա։

Նա հավելեց՝ մշակել են ծրագիր, որով, օրինակ, 5 հոգանոց ընտանիքը կստանա ամսական 150 հազար դրամ, որպեսզի լուծի տնտեսական, առողջապահական և հացի հարցը։

Ծրագրով ստեղծվելու է աղքատության հաղթահարման հիմնադրամ։ Ներդրումներ կատարվելու են աշխարհի բոլոր ծայրերից։

  • Կիսվել: