ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
«30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիմիտացնի». Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

«30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիմիտացնի». Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը չի մասնակցելու:

Սա դուր չեկավ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին, որը հարց ուղղեց՝ «Ինչո՞ւ», ինչն առաջացրեց ներկաների ծիծաղը:

Նա շարունակեց. «Իսկ եթե ավելի լուրջ, ապա հարգելի գործընկերներ, ձեր իրավունքն է տարբեր բաների չմասնակցել, բայց քաղաքացիները արժանի են գոնե իմանալ բացատրությունը: Ինչու մեր նիստերի օրակարգերին ձեռնպահ կամ դեմ եք քվեարկում:  կոնկրետ Հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք որպես երեւույթ, ինստիտուտ եւ էություն»:

Սրան արձագանքեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ նշելով. «Դուք ձեզ իրավունք եք վերապահում հրապարակային հարց հնչեցնել, հրապարակային պատասխանը հետեւյալն է, որ մենք մեր ձեռնպահ կամ դեմ քվեարկությունները մենք հիմնավորում ենք: Այնտեղ, որտեղ կա որոշակի բարելավում, մենք նորմալ ենք գնահատում, բայց հիմնական շեշտը նա է, որ որպես կանոն բերված փաթեթները, որ բերվում են, կիսատ-պռատ մշակված, կամ չմշակված, կամ Հայաստանի առաջնային օրակարգից դուրս հարցեր են:

Այնտեղ, որտեղ դեմ ենք քվեարկում, ինչպես «Պետական գաղտնիքի մասին» օրենքի դեպքում ենք անելու, հստակ բացատրում ենք, թե ինչու է այդպես: Ինչ վերաբերում է փակ քվեարկությանը չմասնակցելուն, ապա ասեմ, որ ԱԺ մեծամասնությունն ապալեգիտիմացրել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքները և ընդհանրապես քվեարկության պրոցեսը: Ամենավառ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է եղել և  ընդդիմության ներկայացրած թեկնածուներին ձեր մերժելը՝ առանց որևէ ողջամիտ բացատրության»:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիմիտացնի…»:

  • Կիսվել: