հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
2021թ-ի Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից. Փաշինյան

2021թ-ի Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից. Փաշինյան

2021թ-ի Արցախի ողջ բնակչության ամբողջ կոմունալ ծախսերը վճարվել են ՀՀ կառավարության կողմից։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ որ Արցախի բյուջեյի 73%-ը վճարել է ՀՀ կառավարությունը:

Նա հավելեց, որ այդ գումարներով մարվել են բնակչության սպառած հոսանքի, ջրի, գազի, կապի ծառայությունների ծախսերը։

«ՀՀ բյուջեի միջոցով են հոգացել նաև պետական սեկտորի ամբողջ աշխատավարձները, ինչպես նաև առողջապահական ոլորտի ծախսերը», - պարզաբանել է ՀՀ վարչապետը։

Ըստ Փաշինյանի 2022թ-ին նախատեսված է փոխանցել 144 մլրդ դրամ, գումարած 20 մլրդ դրամ բնակարանաշինությանը և գումարած սոցիալական աջակցությունը:

 

  • Կիսվել: